Միջազգային

«Խոջալուի հանդիպումը հուսադրող է». Կլաար

«Հուսադրող նորություններ Խոջալուից՝ Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անմիջական մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

Հիշեցնենք, որ, ըստ ԼՂ իշխանությունների պաշտոնական հաղորդագրության, Խոջալուում՝ ՌԴ խաղաղապահների կենտրոնակայանում, խաղաղապահների միջնորդությամբ ԼՂ իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել էին Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։