Միջազգային

Էրդողանն առաջատարն է նախընտրական մրցավազքում

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների շեմին ֆավորիտն է։ Դա է ցույց տալիս «Areda Survey» հետազոտական կենտրոնի հարցումը։ 

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) նշանակված են մայիսի 14-ին: Նա հայտնել է, որ մարտին կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել որպես համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում կօգտագործի իր լիազորությունները: Էրդողանի, որպես նախագահի, լիազորությունները բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանագրից 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։ Էրդողանը կլինի «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան մինչ օրս թեկնածու չի առաջադրել։