Միջազգային

Ճապոնիայում մանկական ինքնասպանությունների թիվն աճել է

Ճապոնիայում մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվը 2022 թվականին հասել է բոլոր ժամանակների առավելագույն մակարդակին։ Ինչպես չորեքշաբթի հայտնել Է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները, գրանցվել է 512 նման դեպք, ինչը 39-ով ավելի է 2021 թվականի համեմատ։

Կրթության նախարարության տվյալներով՝ ավագ, միջին և տարրական դպրոցների աշակերտների շրջանում ինքնասպանությունների թիվը կազմել է համապատասխանաբար 352, 143 և 17: