Միջազգային

Անկարայում տեղի է ունեցել Էրդողանի և Ղարիբաշվիլիի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, հայտնում է Անադոլու գործակալությունը։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի նախագահական նստավայրում։ Թուրքիա այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կայցելի Հաթայ նահանգի երկրաշարժից տուժած Անթաքիա քաղաք, որտեղ փլատակների դուրսբերման աշխատանքներում ներգրավված են Վրաստանի ՆԳՆ փրկարարական խմբերը։

Պատվիրակության կազմում են ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։