Միջազգային

Թուրքիան չի նախատեսում հետաձգել նախագահական ընտրությունները

Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում հետաձգել նախագահական ընտրությունները երկրաշարժերի պատճառով և կողմ են, որ դրանք անցկացվեն մայիսի 14-ին։ Այս մասին հայտնել է Habertürk հեռուստաալիքը։

Ավելի վաղ ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում էին, որ ընտրությունները կարող են հետաձգվել։