Միջազգային

Ջո Բայդենը երկրում հրազենային բռնությունը «համաճարակ» է անվանել

Միսիսիպիում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո Ջո Բայդենը երկրում հրազենային բռնությունը «համաճարակ» է անվանել։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ ժամանակն է մտածել օրենսդրության բարեփոխման մասին։

Ավելի վաղ Արկաբուտլա գյուղական բնակավայրում զինված տղամարդը կրակ էր բացել, ինչի հետևանքով վեց մարդ էր զոհվել։ Հարձակման մեջ կասկածվում է 51-ամյա Ռիչարդ Դեյլ Կրումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով։ Կասկածյալից առգրավվել է որսորդական հրացան և երկու ատրճանակ։