Միջազգային

Վրաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը աճել է 50%-ով

Ռուսաստանի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը, 2022 թվականի նախնական տվյալներով, աճել է 50%-ով՝ մինչև 2,5 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնել են ՌԴ առևտրաարդյունաբերական պալատից (ԱՊՊ)։

Բացի այդ, ՌԴ ԱՊՊ-ին կից ստեղծվել է ռուս-վրացական գործարար խորհուրդ, որը կհամակարգի ռուս գործարարների ջանքերը վրացական շուկա դուրս գալու ուղղությամբ: