Միջազգային

Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները վճռորոշ են

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա։ Նա ամսաթիվը բեկումնային է համարում պետության ապագայի համար։

Այդ մասին գրել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով մասնակցել է Էրդողանի՝ չորեքշաբթի օրը «TRT» հեռուստաալիքին տված հարցազրույցին։