Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Հանդիպման թեման սահմանվել է «Ուկրաինայի խաղաղության և անվտանգության պահպանումը»։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների կազմը, չեն հաղորդվում։

Փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողը Մալթան է։