Միջազգային

Իսրայելում պատրաստվում են Իրանի պատասխան հարվածին

Իսրայելի անվտանգության ծառայությունները քննարկում են անցյալ շաբաթ Սպահանի օբյեկտի վրա Իսրայելին վերագրվող անօդաչու թռչող սարքերի հարձակմանը Թեհրանի հնարավոր պատասխանի ժամկետները: Այս մասին երեքշաբթի հայտնել է Իսրայելի պետական «Kan» ռադիոն։

Ռադիոկայանի տվյալներով՝ Իսրայելում կարծում են, որ Իրանի մտադրությունների մեջ է մտնում իսրայելցի զբոսաշրջիկներին, գործարարներին, արտերկրում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներին, դեսպանատներին, ինչպես նաև հրեական պետությանը պատկանող նավերին վնաս հասցնելը:

Պատասխանի հնարավոր սցենարների թվում նշվում են նաև Եմենից կամ Սիրիայից արձակված հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածները:

Հետևեք մեզ Telegram-ում։