Միջազգային

Սաակաշվիլիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Այսօր առավոտյան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել է, որ գիշերը որդին կրկին կորցրել է գիտակցությունը, և նրա մոտ բարձր ջերմություն է՝ մոտ 39 աստիճան։ 

Այն, որ «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, հայտնել է վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունը։ Կլինիկայից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա:

Հետևեք մեզ Telegram-ում։