Միջազգային

Իրանի ռազմական օբյեկտների դեմ օդային հարվածներն իրականացրել է Իսրայելը. Wall Street Journal

Ըստ ԱՄՆ կառավարական աղբյուրների, Իրանի ռազմական օբյեկտների դեմ օդային հարվածներն իրականացրել է Իսրայելը` Իրանի միջուկային և ռազմական հավակնությունները զսպելու քաղաքականության շրջանակներում։

Այս մասին գրում է Wall Street Journal-ը:

Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր Իրանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, այդ թվում՝ Սպահանի ռազմական պահեստում և շարժիչային յուղերի գործարանում:

Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումներից մեկի թիրախում Թավրիզում ԱԹՍ-երի գործարանն էր։

Նախօրեին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` նշելով, որ որոշում է կայացվել մի շարք գործողություններ իրականացնել «ահաբեկիչների և նրանց աջակիցների նկատմամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում։