Միջազգային

Եվրոպայում որտե՞ղ է ապրում 100 տարեկանից բարձր մարդկանց մեծ մասը

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրոպայում և աշխարհում կայուն աճում է երկարակյացների և «սուպեր երկարակյացների» թիվը՝ մարդիկ, որոնց տարիքը գերազանցում է 110-ը: Եվ այդ աճի միտումը, ըստ գիտնականների կանխատեսումների, կպահպանվի։ «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալության տվյալներով՝ մինչև 2050 թվականը Եվրամիության երկրներում բնակվելու է 100-ից բարձր տարիք ունեցող ավելի քան 500 հազար մարդ:

Ֆրանսիայում 100 տարեկանից բարձր երկարակյացների թիվը 25.976 է, Գերմանիայում՝ 20.465, իսկ 145 միլիոնանոց Ռուսաստանում՝ մոտ 23.000։ Իտալիան չորրորդ տեղում է՝ 17.177 երկարակյացով։

 

Հետևեք մեզ Telegram-ում։