Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետդեպին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Այհան Հաջիզադեն պատասխանել է  Լաչինի միջանցքի բլոկադայի վերացման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի արտահայտություններին:

Հաջիզադեն իր թվիթերյան էջում գրել է. «Պետդեպի հարգելի ներկայացուցիչ, ավելի քան 1000 ավտոմեքենայի բեռնափոխադրումները Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում հակառակն են ապացուցում նրա, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլիներ՝ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները և վերջ դնել անօրինական գործունեությանը»,-գրել է Հաջիզադեն։

Հետևեք մեզ Telegram-ում։