Միջազգային

Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են բռնաբարության մեջ, որը իբր տեղի է ունեցել 30 տարի առաջ։

Դատարանում 5 միլիոն դոլարի հայց ներկայացրած կինը պնդում է, որ Թայսոնը բռնաբարել է իրեն լիմուզինում, և ինքը  ստացել է «ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ վնասներ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։