Ուզբեկստանի և Թուրքմենստանի աշխատանքային խմբերը Բուխարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով ուզբեկա-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստումը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը։