Կովկասի մահմեդականների և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքների հարաբերության հաստատումը։
Փաշազադեն, մասնավորապես, հայտարարել է.
- Իմ վերաբերմունքը Թեհրանի և Երևանի՝ քույր քաղաքներ դառնալուն բացասական է.
- Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, և դա աններելի է․
- Մենք նրանց եղբայրներ էինք անվանում։ Սակայն մենք համոզվեցինք, որ նրանք ունեն այլ եղբայրներ, և մենք օտար ենք։
- Որպես շեյխ՝ կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին․
- Հուսով եմ, որ Իրանը կհասկանա իր սխալը․
- Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ։