Միջազգային

Google-ը կկրճատի 12 հզ.աշխատակցի

Ամերիկյան «Alphabet» ընկերությունը (Google) կրճատում է մոտ 12 հզ․ աշխատատեղ, որն ընդհանուր աշխատուժի 6%-ն է։ Այդ մասին հայտնել է «Reuters» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, և ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա ընկերությունները զանգվածային կրճատումներ են անում։ 

Տարիներ շարունակ «Alphabet»-ը ներգրավել է առաջատար մասնագետներին՝ ստեղծելով «Google», «YouTube» և այլ աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ունեն միլիարդավոր օգտատերեր, սակայն այժմ նրա հետ ուժեղ մրցակցության մեջ է «Microsoft»-ը, որն էլ ազդում է շուկայական ցուցանիշների վրա։ Օրեր առաջ էլ «Microsoft» ընկերությունն էր կրճատել 10 հզ. աշխատակցի։  

 

Հետևեք մեզ Telegram-ում։