Միջազգային

Թուրքիան Սիրիայի հարցում խաղաղության է ձգտում

ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծման ուղիները։

Չավուշօղլուն ընդգծել է, որ, ինչպես Ուկրաինայի դեպքում, Թուրքիան հավատարիմ է խաղաղությանը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում։

Նրա խոսքով՝ Անկարայի շփումները Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ուղղված են քաղաքական գործընթացի ակտիվացմանը՝ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։ «Մենք նախաձեռնել ենք այս գործընթացը, որպեսզի սիրիացիները և այլոք, որոնք գտնվում են Թուրքիայում, կարողանան վերադառնալ իրենց տները»,- ընդգծել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում։