ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։ Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը։ Աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։
Վիրավորներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։