Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հինգշաբթի հայտարարեց, որ մի քանի շաբաթվա ընթացքում հրաժարական կտա՝ ասելով, որ չի հավատում, որ շանս ունի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Արդերնն ասել է, որ իր պաշտոնավարումը կավարտվի մինչև փետրվարի 7-ը, երբ ակնկալվում է, որ լեյբորիստական նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա։
«Որոշումն իմն էր», - ասաց Արդերնը: «Երկիր ղեկավարելը ամենաարտոնյալ աշխատանքն է, որը երբևէ կարող է լինել, բայց նաև՝ ամենադժվարը»,-ասել է Արդերնը։