Ճապոնիայի վերաքննիչ դատարանը անմեղ է ճանաչել «Tokyo Electric Power» (TEPCO) էներգետիկ ընկերության երեք նախկին ղեկավարներին, որոնց մեղադրում էին անփութության և 2011թ. մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարը կանխելու անկարողության մեջ: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը տարածված դատական ատյանի որոշման մեջ։
Գործով պատասխանողներ են եղել ընկերության վարչության նախկին նախագահ Ցունեհիսա Կացումատան, փոխնախագահներ Սակե Մուտոն և Իիրո Տակեկուրոն: Վերաքննիչ դատարանը համարել է, որ նրանք «չէին կարող կանխատեսել ԱԷԿ-ի տարածքում ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամիի առաջացման հավանականությունը»։