Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Սիրիայում ահաբեկչությունը։
Անկարա կատարած այցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը նաը առանձին հանդիպում է ունեցել Չավուշօղլուի հետ։ Վերջինս նշել է, որ Կովկասում կայունության հաստատումը կարևոր է բոլորի համար։
Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» և Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։