Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Այդ մասին Արեստովիչը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Դնեպրի բնակելի շենքին ՌԴ հրթիռի հարվածից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականը ենթադրել էր, որ դա ուկրաինական ՀՕՊ համակարգի աշխատանքի հետեւանք է։