Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևելքում՝ Օգասավարա կղզիներից արևմուտք, 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Օջախը գտնվել է 400 կմ խորության վրա։ Արշիպելագում ստորգետնյա ցնցումները կազմել են 3 բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չկա։