Միջազգային

Նեպալում 72 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են (տեսանյութ)

Նեպալում 72 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նեպալի Պոխարա օդանավակայանի մոտ՝ թռիչքի ժամանակ։ 

Կործանված ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հաղորդում է News18-ը։

Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Նրանց թվում եղել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իռլանդիայի և Հարավային Կորեայի քաղաքացիներ։