Միջազգային

«Մեր զինվորականներին հանելու կոչ անողները ավանտյուրիստներ են». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին։ «Երևանի հայտարարությունները, թե Ռուսաստանի ներկայությունը վտանգ է Հայաստանի համար, աբսուրդ է։

Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները պահպանում են նրա սահմանները, դա օբյեկտիվ, անհերքելի իրականություն է։ Ավանտյուրիստները, որոնք կոչ են անում հանել մեր զինվորականներին, իրենց հաշիվ չեն տալիս այդպիսի քայլի հետևանքների վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։