Միջազգային

«Տեղահանված ադրբեջանցիների վերադարձը խնդիրներ չի ստեղծի հայերի համար». Ալիև

«Տեղահանված ադրբեջանցիներին արևմտյան Ադրբեջան վերադարձնելը հայերի համար խնդիրներ չի առաջացնի, որովհետև նրանց այնտեղ վերադարձնելը չի նշանակում բնակվող հայերին այնտեղից դուրս բերել։ Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ Ադրբեջանի տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերն է մեջբերել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։