Միջազգային

Իրանը պատժամիջոցներ է կիրառել եվրոպացի քաղաքական գործիչների և ընկերությունների դեմ

Իրանի իշխանությունները երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան, հայտարարել են եվրոպացի 32 քաղաքական գործիչների, ընկերությունների ու հաստատությունների դեմ պատժամիջոցների կիրառման մասին։ Նրանց թվում են Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների պետական ​​նախարար Կլաուդիա Ռոթը և Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ 

Բացի այդ, Թեհրանի պատժամիջոցների ցանկում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռադակինը, բրիտանական հակահետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը, ֆրանսիական Charlie Hebdo հումորային ամսագիրը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական խմբագրությունը: