Միջազգային

«Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից գնալն է». Պեսկով

«Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցել, եթե պայմանը Ուկրաինան լքելն է, սակայն Պուտինը, ընդհանուր առմամբ, բաց է շփումների համար»,-այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր շահերին հասնելու ամենանախընտրելի ճանապարհը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհն է»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն դեռևս չի ճանաչում Ռուսաստանի կազմում նոր տարածքները, իսկ դա էապես բարդացնում է փոխադարձ քննարկման համար հնարավոր հողի որոնումը»,-հավելել է Պեսկովը։