Միջազգային

ԱՄՆ աշխատում է երկկողմ և բազմակողմ ուղիներով՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել խաղաղ կարգավորման

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված Քրիստինա Քվիենը։ 

«Ուկրաինայում իմ վերջին դիվանագիտական փորձը միայն ամրապնդեց ինձ համար դրա կարևորությունը` սատարելով յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին ընտրելու, սեփական դաշինքներ ստեղծելու և սեփական տնտեսական և քաղաքական շահերը պաշտպանելու իրավունքը՝ համահունչ իր ժողովրդի ցանկություններին և ձգտումներին։ Եթե հաստատվեմ, խոստանում եմ աշխատել ձեզ հետ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսությունը… մի խոսքով՝ նրա ինքնիշխանությունը»։

«Ես կաշխատեմ հայերի հետ՝ աջակցելու անաչառ, անկախ դատական համակարգին և պաշտպանելու խոսքի ազատության նկատմամբ հարգանքը։ Հայաստան-Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի ավելի ապահով Հայաստանի և Հարավային Կովկասի բարեկեցիկ ապագայի համար. Միացյալ Նահանգները փնտրում է երկկողմ և բազմակողմ ուղիներ՝ օգնելու կողմերին հասնել խաղաղ, տևական, կարգավորում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,- հավելել է Քվիենը։