Միջազգային

«Իրական առաջընթաց է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում». Ռիքեր

«Ուրախ էի այցելել Բաքու և Ձեզ հետ խոսել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան մասին: Ադրբեջանի ներուժը նկատելի է: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ այստեղ, տեսնում եմ տնտեսության աճը և հնարավորությունները ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»,-այս մասին տեսաուղերձում ասել է Ադրբեջանում այցով գտնվող ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիկերը։ 

«Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա (Էնթոնի Բլինքենը) խնդրեց ինձ այցելել այս տարածաշրջան: Հիմա Բաքվում եմ, այստեղից գնալու եմ Թբիլիսի ու Երևան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը։ Մենք գիտենք, որ խաղաղ գործընթացը հեշտ չէ։ Ես գիտեմ, որ հակամարտությունը տարիների ընթացքում մեծ դժվարություններ և տառապանքներ է պատճառել երկու կողմերին: Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Հուսով եմ, որ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը կարող է պահպանվել և պատմության նոր էջ բացել՝ ավելի պայծառ ապագա երաշխավորելու համար»։

Դիվանագետը հավելել է, որ այժմ նկատում է երկու երկրների իրական և համարձակ քայլերը, որոնք նայում են ապագային և ցանկանում հասնել կայուն խաղաղության։ 

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում իրական առաջընթաց է գրանցվել։