Միջազգային

Էկվադորում 150 կգ կոկաին է բռնագրավվել

Էկվադորի ոստիկանությունը երկրի հարավ-արևմուտքում գտնվող պահեստից առգրավել է ավելի քան 147 կգ կոկաինի խմբաքանակ։

«Էլ Օրո նահանգի Էլ Գուաբո քաղաքում հետաքննության ընթացքում մենք հայտնաբերել ենք 147,9 կգ կոկաին, մեկ մարդ ձերբակալվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մաքսանենգները թմրանյութերը Հարավային Ամերիկայից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու և Եվրոպա ու Միացյալ Նահանգներ հետագա առաքման համար հաճախ օգտագործում են Էկվադորի տարածքը: Տարեսկզբից Էկվադորում առգրավվել է ավելի քան 120 տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ։