Միջազգային

«Հայաստանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին». Ադրբեջանի ԱԳՆ

«Հյուսիսային ուղղությամբ հայտնաբերված ականները վկայում են այն մասին, որ Հայաստանը Լաչինի ճանապարհն օգտագործել է ռազմական գործողությունների համար». այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Վերոնշյալը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Հայաստանի այս գործունեությունը եռակողմ հայտարարության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։