Միջազգային

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հակամարտության կարգավորման շուրջ

Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի բանակցողները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել՝ լուծել ավտոմեքենաների համարների շուրջ վեճը։ Համաձայնության արդյունքում կսահմանափակվի կողմերի միջև էսկալացիան: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նոյեմբերին Կոսովոյի և Մետոհիայի սերբերը դուրս են եկել չճանաչված պետության իշխանության բոլոր ինստիտուտներից: Սերբերը նման միջոցների են դիմել այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները որոշել են այս տարվա նոյեմբերի 22-ից տուգանել բոլոր նրանց, ովքեր իրենց ավտոմեքենաների սերբական համարանիշները չեն փոխարինել Կոսովոյի համարանիշներով։