Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» իրագործումը և Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունում։

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև, որոնց ընթացքում քննարկվել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը և որոշ հարցեր՝ կապված «սևծովյան նախաձեռնության» իրականացման շարունակման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։