Ղազախստանը նախատեսում է 2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ արտահանել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հայտնել էր, որ Ղազախստանը կավելացնի նավթի արտահանումը այլընտրանքային ուղիներով։ Մասնավորապես, նախատեսվում է Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները հասցնել 6-6,5 մլն տոննայի։