Միջազգային

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը ժամանակի հրամայական է». Ալիև

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել». այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի պահանջն է»,-հավելել է Ալիևը։