Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան խոստացել հետագա ռազմական օգնություն, հայտնում է Դաունինգ սթրիթը։

«Նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Սունակը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության համար զենքի մեծ խմբաքանակ կփոխանցի»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ օգնության փաթեթի արժեքը 50 մլն ֆունտ է: Մասնավորապես, խոսքը գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար նախատեսված զենքերի մասին։