Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայում գազային հաբ ստեղծելու մանրամասները

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ 

Զրուցակիցների կողմից հատուկ ուշադրություն է դարձվել հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցություն ստացած՝ Թուրքիայում գազային խոշոր հանգույց ստեղծելու նախաձեռնության իրականացման հեռանկարներին։

Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: