Միջազգային

Մյանմայում համաներել են 6.000 մարդու

Մյանմայում (նախկին Բիրմա) մոտ 6000 մարդ ազատ է արձակվել երկրի ազգային տոնի կապակցությամբ արված համաներման շրջանակներում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «Myanmar Now» տեղական լրատվականը։ 

Ազատ արձակվածների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Մասնավորապես հաղորդվում է, որ ազատ է արձակվել ճապոնացի լրագրող Տորու Կուբոտան, ով ձերբակալվել էր Յանգոնում օգոստոսին՝ երկրի ղեկավարության դեմ բողոքի ակցիան նկարահանելիս։