Միջազգային

Siemens-ը վաճառել է իր ողջ բիզնեսը Ռուսաստանում

Գերմանական Siemens արդյունաբերական կոնցեռնը 2022 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի վերջում վաճառել է իր ամբողջ ֆինանսական և լիզինգային բիզնեսը Ռուսաստանում: 

Այդ ամենը հետևում է Siemens ընկերության եռամսյակային հաշվետվությունից։

«Siemens» ընկերությունը  էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, էներգետիկ սարքավորումների, տրանսպորտի, բժշկական սարքավորումների և լուսավորության, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի և կապի տարբեր ոլորտներում մասնագիտացված ծառայությունների արտադրության համաշխարհային առաջատարներից է: Ընկերության կենտրոնակայանները Բեռլինում և Մյունխենում են։