Միջազգային

Ղրղզա-ուզբեկական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտվել է

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր հավանություն են տվել Ուզբեկստանի հետ սահմանի վերջին վիճելի հատվածների վերաբերյալ համաձայնագրի նախագծին։ 

Խորհրդարանականները հավանություն են տվել նոյեմբերի սկզբին Քեմփիր-Աբադ (Անդիժան) ջրամբարի և սահմանի առանձին հատվածների մասին երկու երկրների արտգործնախարարների ստորագրած երկկողմ համաձայնագրերին, որոնք փաստացի ավարտում են սահմանազատման գործընթացը։

Այս որոշմանը կողմ է քվեարկել 90 պատգամավորից 60-ը, դեմ՝ 19-ը։