Միջազգային

Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան պատրաստ են միանալ Շենգենյան գոտուն

Եվրահանձնաժողովը հայտարարել է Շենգենյան գոտուն միանալու՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի պատրաստակամության մասին և առաջարկել ԵՄ խորհրդին՝ հաստատել այս որոշումը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«Եկել է այդ երկրների՝ Շենգեն մտնելու ժամանակը»,- ​​Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

ԵՄ-ին միանալուց հետո տարիների ընթացքում (Բուլղարիան և Ռումինիան միացել են 2007թ., Խորվաթիան՝ 2013թ.) այդ երկրները կատարել են եվրոպական առանց վիզա տարածքին միանալու բոլոր պայմանները։

ԵՄ խորհուրդը դեկտեմբերին պետք է քննարկի Եվրահանձնաժողովի առաջարկը։ 2015 թվականից ի վեր, ԵՄ-ում միգրանտների հաջորդական ճգնաժամերի հետ կապված ցնցումների համատեքստում (Լիբիա, Բելառուս և Ուկրաինա), ԵՄ կողմից այդ երկրներին Շենգենյան գոտի ընդունելու որոշումը կարող է դժվարանալ կամ հետաձգվել: