Միջազգային

Ուկրաինացի փախստականները կկարողանան ձմեռել Բուլղարիայի հյուրանոցներում

Բուլղարիայի իշխանությունները հրաժարվել են Ուկրաինայից մոտ 11.000 փախստականների պետական ​​հանգստյան տներ տեղափոխելու ծրագրերից։ Ուկրաինացիները կկարողանան ձմեռել Սև ծովի ափին գտնվող մասնավոր հյուրանոցներում, որտեղ նրանք այժմ գտնվում են։ Այդ մասին հայտնում է «Dpa» գործակալությունը։

Ավելի վաղ ուկրաինացի կանայք բողոքել էին Բուլղարիայի հեռավոր շրջաններում վերաբնակեցման դեմ, որտեղ դժվար է խանութներ գտնել կամ բուժօգնություն ստանալ։ Այժմ նրանք կկարողանան ևս չորս ամիս մնալ սևծովյան հյուրանոցներում։