Միջազգային

Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Ինդոնեզիայի Բալի քաղաքում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ձևաչափով։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։