Միջազգային

ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի կողմից սպառնալիքի դեպքում

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին և հայտարարությունների հռետորաբանությանը։ 

Մասնավորապես, հարցին, թե Իրանից դեպի հարևան երկրներ կա աճող հռետորաբանություն, նրանք սպառնում են Ադրբեջանին՝ մեղադրելով Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ, կկարողանա՞ Միացյալ Նահանգները պաշտպանել այդ երկրին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ, Փրայսն ասել է.

«Պետքարտուղար Բլինքենը այս շաբաթվա սկզբին հնարավորություն է ունեցել տեսնելու իր ադրբեջանցի գործընկերոջը։ Մեզ համար պարզ էր, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և՛ տարածաշրջանում, և՛ դրանից դուրս»: