Միջազգային

Իրանը «Գազպրոմի» հետ 40 մլրդ դոլարի համաձայնագիր է ստորագրել. Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ԻԻՀ և աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «Գազպրոմի» միջև ստորագրվել է 40 միլիարդ դոլարի համաձայնագիր։

Կառավարության նիստի շրջանակում Օուջին ասել է, որ նավթամթերքների փոխանակումն արդեն սկսվել է՝ հույս հայտնելով, որ գազի փոխանակման պայմանագիրը կկատարվի այս ձմռանը։

Նախարարի խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը նաև 4 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ հանքավայրերի զարգացման համար։ Նա հավելեց, որ գրեթե 34 միլիարդ խորանարդ մետր պաշարներով Իրանում հեղուկ գազ չունենալը սխալ է։