Միջազգային

Կոնգրեսականները հետ են կանչել Բայդենին ուղղված նամակը՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսի լիբերալ դեմոկրատ կոնգրեսականների մի խումբ՝ Պրամիլա Ջայապալի գլխավորությամբ, ետ է կանչել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը, որում կոչ էր արվում ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով:

«Նամակը գրվել է մի քանի ամիս առաջ, բայց, ցավոք, աշխատակազմը հրապարակել է առանց ստուգման: Որպես խմբակցության նախագահ՝ ես պատասխանատվություն եմ կրում դրա համար»,- պարզաբանել է Ջայապալը երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ: