Միջազգային

Պուտինը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը

Ռուսաստանը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը: Այդ մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվել էր ընթացիկ տարվա փետրվարին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից օրեր առաջ: